ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓԱԹԵԹ

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

ՔԱՂԱՔ ԵՐԵՎԱՆ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ, 4 «ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔ»

Գլխավոր պատկեր

ԵՐԵՒԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱ 4

1․ Երևան քաղաքի կենտրոնական հատվածում՝ Արշակունյաց պողոտա 4 հասցեում գտնվող հայտնի «Մամուլի շենք»-ը նախատեսվում է վերանորգել և արդիականացնել՝ որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ 15 հարկանի համալիրի։

2․ Վերանորգման արդյունքում շենքը կօգտագործվի որպես հյուրանոցային համալիր (Apart-hotel)՝ համատեղելով բնակեցման, աշխատանքի և սպասարկման ֆունկցիաները։

Հարկային և ֆունկցիոնալ բաշխում։

Շենքը բաղկացած է 15 վերգետնյա հարկից՝ 1-ին հարկ՝ հասարակական և սպասարկման գոտի (ընդունարան, ճաշասրահ, համաժողովների դահլիճներ՝ մեծ՝ 56 տեղ, փոքր՝ 38 տեղ), 2-րդ և 3-րդ հարկեր՝ գործնական գոտի (գրասենյակային տարածքներ և coworking), 3–15-րդ հարկեր՝ հյուրանոցային համարների ֆոնդ։

Նախատեսվում է ընդհանուր 200 հյուրանոցային համար՝

  • Ստանդարտ համարներ՝ 152 հատ, մակերես՝ 16.5 մ²
  • Մեկ ննջասենյակով համարներ՝ 46 հատ, մակերես՝ 35 մ²
  • Երկու ննջասենյակով համարներ՝ 2 հատ, մակերես՝ 63 մ²
  • Ընդհանուր հյուրանոցային մակերես՝ 4244 մ²

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

5 079 580 000

ՀՀ դրամ

Բիզնես հաշվարկ
Գնահատում
ձախ պատկեր աջ պատկեր